«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

ԱՄՆ-ն բարձրացրել է Հայաստան մեկնելիս COVID–ով հիվանդանալու ռիսկի գնահատականը

ԱՄՆ-ն բարձրացրել է Հայաստան մեկնելիս COVID–ով հիվանդանալու ռիսկի գնահատականը

ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է անում ամերիկացիներին վերանայել Հայաստան և Արցախ մեկնելու իրենց ծրագրերը։ Պատճառը COVID-19 լայն տարածումն է Հայաստանում։ Ինչպես նշված է Պետքարտուղարության կայքում, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը բարձրացրել է Հայաստանում վարակվելու ռիսկի աստիճանը։ Նշվում է, որ Հայաստանի և Իսրայելի դեպքում ռիսկը հասել է երրորդ աստիճանի. «Վերանայե՛ք ուղևորության ձեր ծրագրերը»։

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գերատեսչությունը նաև խորհուրդ չի տալիս ամերիկացիներին այցելել Արցախ՝ նշելով, որ հակամարտության գոտում հնչող պարբերաբար կրակողները, մարդկանց զոհվելու և վիրավորվելու պատճառ են դառնում։ «Խուսափեք շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի մոտով անցնող ճանապարհներից», - նշված է հաղորդագրության մեջ։

Ղրղզստանի, Իսպանիայի, Պորտուգալիայի և Կիպրոսի համար վտանգը բարձրացվել է ամենաբարձր` չորրորդ կատեգորիայի. «Հրաժարվե՛ք ուղևորությունից»։

Ուկրաինայի համար վտանգի մակարդակը իջեցվել է մինչև երկրորդ աստիճան. «Շատ ուշադիր եղեք»։

ԱՄՆ–ն իր քաղաքացիներին զգուշացրել է` Թուրքիա չգնալ: