«  Դեկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика


Անահիտ Օհանյան. «Նախանձելի» է բարձրագույնավարտ նիկոլականի ուղեղը...

Անահիտ Օհանյան. «Նախանձելի» է բարձրագույնավարտ նիկոլականի ուղեղը...

Արման Գրիգորյանը փոքր հոդված էր գրել «Ես ձեր ատեստատ ստորագրողի գրիչները ջարդեմ»: Քոմենթները կարդալով  ևս մեկ անգամ այո, պետք էր ջարդել այդ գրիչները:
Մասնագիտական գրքեր «զուբրիտ» անելը ուղեղի հետ կապ չունի: Մարդու ուղեղը երևում է էքստրիմ պայմաններում, ոչ թե դիպլոմով:

Ինչպե՞ս բացատրես բարձրագույն կրթություն ունեցող նիկոլականի ուղեղը, երբ Լևոնը Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպում է  ԿԳԲ-ի ագենտ է, իսկ նիկոլը «կզարան» գնալիս միանգամից «հզորանում» է:

Չեմ տեսել ոչ մի բարձրագույն ավարտած նիկոլականի նորմալ քաղաքական վերլուծություն: Միայն անձնական վիրավորանքներ, յոթ հարկանի հայհոյանքներ: Փաստարկների դեմ  ոչ մի հակափաստարկ:
Բարձրագույն ավարտած նիկոլականը միայն շեֆերի տխմարությունները շեյր անի ու մի աննախադեպ ստատուս գրի «նիկոլ  վովայի փաշինյան»  վերջ, ու հազար սրտիկներ, աղոթող սմայլիկներ: Քոմենթներ  «այո, մեր հզոր վարչապետ», «ցմահ վարչապետ»:

Կարդում ես ու սկսում «նախանձել» այդ IQ-ին, որ նրանք նիկոլի հզորությունը տեսնում են, իսկ դու ոչ:
«Նախանձում» ես նրանց IQ-ին, որ դու պարտություն ես տեսնում, երկրիդ ղեկավարին նսեմացված, իսկ նիկոլական բարձրագույնավարտը  հաղթած, հզոր ու սուրբ:

Մեկ-մեկ իրոք «նախանձելի» է: նիկոլական բարձրագույնավարտը երջանիկ է պարտությունից, Եռաբլուրի գերեզմաններից, Ադրբեջան-թուրքական ստորացումներից, Եկեղեցու պղծումից, Արցախի ադրբեջանացումից, Հայաստանի թրքացումից, որովհետև նրա համար դրանք հաղթանակներ են:

Իսկ դու դժբախտ ես, որ «չունես»  նրանց այդքան «բարձր» IQ-ն

Անահիտ Օհանյան