«  Դեկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика


Անահիտ Օհանյան. Տեր-Պետրոսյանի զրոյից ստեղծածը դուք տարիներով մսխեցիք

Անահիտ Օհանյան. Տեր-Պետրոսյանի զրոյից ստեղծածը դուք տարիներով մսխեցիք

Անշուշտ, եթե նորանկախ Հայաստանի պատմությունը մի օր գրի է առնվելու անկեղծությամբ, ապա ապագա սերունդների համար այդ պատմության մեջ մի իրական պետական գործիչ է մնալու Տեր-Պետրոսյանը։
Մարդ, ում այսօր չեն գնահատում, որովհետև չեն կարողանում ներել նրան, որ արեց այն, ինչ իրենք երազել անգամ չէին կարող։

Մարդ, որի մտքի ճկունությունն ու լայնաշխարհիկությունը թույլ տվեցին անել անհնարինը, կառուցել ինքնիշխան պետություն, հաղթանակ առանց ստրկության, դիվանագիտություն առանց ճղճղան պաթոսի։

Տեր-Պետրոսյանի ազատագրած Արցախը և հարակից տարածքները նա հանձնեց հաջորդ իշխանությանը ամբողջական, քաղաքականապես ամրացված, աշխարհագրորեն ապահովված, իրավաքաղաքական բազայով պաշտպանված։

Իսկ ինչ արեցիք դուք այդ ժառանգությամբ։
Ոչինչ։
Ոչ մի միլիմետր հող չազատագրեցիք, ոչ մի դիվանագիտական հաղթանակ ձեռք չբերեցիք։
Միայն հետընթաց, փակուղի ու թղթե ինքնահիացումներ, որոնք բավարար էին միայն ներքին քարոզչության համար, բայց ոչ իրական պատմության։

Քոչարյանը «չի ձերբակալել Տեր-Պետրոսյանին»։
Իսկ ինչո՞ւ պիտի ձերբակալեր։
Ո՞վ, ի՞նչ մեղքի համար, ո՞ր օրենքով։
Պիտի ձերբակալեր միայն մի «մեղքի» համար, որովհետև մինչ օրս Քոչարյանը  չի կարող մարսել այն ճշմարտությունը, որը հնչեց մեկ հարցով․ «Ալբանացի՞ ես»։

Հենց այդ հարցն է, որ  տարիներ անց էլ զրկում է նրան  հանգստությունից։ Որովհետև այդ հարցը ուղղված չէր անձին, այլ մտածողությանը, տգիտությանը, պատմական անգրագիտությանը:

Այն, ինչ դուք տարիներով մսխեցիք բանակ, տնտեսություն, արտաքին քաղաքական կապիտալ, միջազգային հեղինակություն, Տեր-Պետրոսյանը ստեղծել էր զրոյից։

Հիմա էլ հարց է ծագում. Ի՞նչ եք դուք թողնելու ապագային ի հակադրություն նրա թողած ժառանգության։
Լևոնը թողնում է գրքեր, մտքեր, վեճեր, դասեր։
Նա թողնում է քաղաքական մտքի  ուժեղ մշակույթ:

Դուք թողնում եք ոչ թե ժառանգություն, այլ հետևանքներ․

— կորուստներ,

— բևեռացված հասարակություն,

— պատմականորեն ոչինչ չասող դեկլարացիաներ,

— և ցավալիորեն պետականության ճգնաժամ։

Երբ ապագա սերունդները բացեն Տեր-Պետրոսյանի գրքերը, այնտեղ կգտնեն փաստարկ, մտածողություն։

Երբ բացեն ձեր գրվածքները, այնտեղ կկարդան ներքաղաքական վախերի, դատարկ ամբիոնային ճիչերի և անհասցե մեղադրանքների հավաքածու, այլասերված մտքերի ժողովածու:

Սա է լինելու ձեր թողած ճղճիմ «ժառանգությունը»

Անահիտ Օհանյան