Առաջարկվում է ՀՀ քաղաքացու անձնագիրը տրամադրել 2 տարի ժամկետով
Կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվող անձնագրերի վավերականության ժամկետը նվազեցնել՝ դարձնելով 2 տարի։
ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը սահմանված են Կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն անձնագիրը տրամադրվում է 10 տարվա վավերականության ժամկետով, իսկ այժմ առաջարկվում է ժամկետը նվազեցնել 8 տարով՝ դարձնելով 2։
Ըստ ոստիկանությունության՝ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է պետաիրավական նախարարական կոմիտեի 2021թ․ սեպտեմբերի 29-ի նիստին տրված հանձնարարականի կատարմամբ։ Թե կոնկրետ ինչ է ասվել այդ հանձնարարականում, ոստիկանությունը չի հայտնում։
Նախագիծն առայժմ գտնվում է հանրային քննարկման փուլում։ Ընդունվելու դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։