«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Արարատ Միրզոյան. Մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար չենք բանակցում (տեսանյութ)

Արարատ Միրզոյան. Մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար չենք բանակցում (տեսանյութ)

Մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել իրենց ապագայի մասին բանակցելու։ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն էլ չենք ներկայացրել, չենք էլ փորձում այդպիսի բան անել։ Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան–Ադրբեջան կարգավորման գործընթացում, հետևյալն է` մենք համարում ենք, որ այդ կարգավորումը իրատեսական, ամբողջական, երկարատև, տևական, կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, մի երկխոսության մեխանիզմ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են և կարևոր են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրանց ապագայի համար»,– ասել է Միրզոյանը։