«  Օգոստոս 2023  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Արցախի նախագահը հրաժարական կտա

Արցախի նախագահը հրաժարական կտա

Արայիկ Հարությունյանը վաղը Ազգային ժողով կներկայացնի Արցախի նախագահի պաշտոնից հրաժարվելու իր դիմումը: Այս մասին Հարությունյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ որոշումը վերջնական է և այն կայացրել է երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իր շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ:

«Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից», - գրել է Հարությունյանը:

Նշենք՝ Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը, տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյաը՝ նշելով՝ Շահրամանյանին լայն լիազորություններ են տրվել: