Արցախ
Արցախում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել
Արցախում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել, NEWS.am–ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:
«Նախնական տեղեկություններով այսօր`հոկտեմբերի 9-ին, 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնունցը»,- ասաց նա: