Արծրուն Հովհաննիսյանի, Աննա Նաղդալյանի և կամավորական Միքայել Միքայելյան ճեպազրույցը
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի և ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող, կամավորական Միքայել Միքայելյան ճեպազրույցը։
Հարավային հատվածում` Բերձորից Արաքսի ափ ընկած բնագծի ուղղությամբ ընթացել են մարտական գործողություններ։ ՀՀ զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել։ Այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր ողջ օրը մարտական գործողությունները շարունակվել են, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերում` անտառային զանգվածներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ մարտական գործողություններ։ Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և Սղնախ գյուղի հատվածում։
Հովհաննիսյանը հայտնեց` օրվա ընթացքում խաղաղ բնակավայրերը նույնպես հրետակոծվել են։ Կիրառվել են հիմնականում հրետանային, հրթիռային միջոցներ։