Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունները դատախազությունից ուղարկվել են ԱԱԾ
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի հետ հանդիպման վերաբերյալ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների ստուգման նպատակով, տեղեկացնում եմ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի անջատված մասով քննությունը վերսկսելու համար նոր հանգամանքների առկայություն է անհրաժեշտ, որոնք այս պահին Դատախազությանը հայտնի չեն:
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը երկու ժամ առանձնազրույց է ունեցել Նաիրի Հունանյանի հետ: Պատգամավորը նշել էր, որ բազմաթիվ պատասխանների հետ առաջ եկան բազմաթիվ հարցականներ, որոնք պետք է երկար վերլուծել, հասկանալ: