«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Արման Գրիգորյանի և Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Զուլֆուգարովի բանավեճը Բեռլինում. Առավոտ

Արման Գրիգորյանի և Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Զուլֆուգարովի բանավեճը Բեռլինում. Առավոտ

«Սա ռեպորտաժ է Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովի հետ Բեռլինում իմ ունեցած բանավեճի վերաբերյալ։ Ասեմ, որ հանդիպումը նախատեսված չէր որպես բանավեճ։ Կազմակերպիչները լրիվ ուրիշ պարամետրեր ու ֆորմատ էին սահմանել զրույցի համար, բայց զրույցը բանավեճի վերածվեց», ֆեյսբուքի իր էջում գրել է Արման Գրիգորյանը

«Առավոտ»«Ինչ վերաբերում է էթնիկ զտումներին և այն պնդմանը,  որ դրանք դադարել են, և մենք հիմա նոր իրավիճակում են, ես համամիտ չեմ: Ուզում եմ ասել, որ ես ստուգել եմ՝ Շուշիում և Հադրութում ոչ մի հայ չի մնացել»,-«Մեկ տարի անց. Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագայի կառուցում հետկոնֆլիկտային դարաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովի այն պնդումներին, թե իբր Ադրբեջանն է կանգնեցրել 44-օրյա պատերազմը և կտրել փոխադարձ էթնիկ զտումների շղթան, ասաց քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը:

Անդրադառնալով Թոֆիկ Զուլֆուգարովի այն փաստարկին, թե Ադրբեջանն է իր նախաձեռնությամբ դադարեցրել պատերազմը, նա նշեց. «Այդ պնդման հետ համամիտ չեմ: Դա արվել է, որպեսզի Ռուսաստանի հետ խնդիրներ չստեղծի: Եթե չլիներ ռուսական միջամտությունը, դժվար դա տեղի ունենար: Ռուսները Ադրբեջանի հաղթանակով առանձնապես ոգևորված չէին, և դա էր պատճառը, որ Ադրբեջանն առաջ չգնաց»:

Այն պնդումներին, թե լավ կլինի, որ Հայաստանը լեզու գտնի իր հարևանների հետ, Արման Գրիգորյանն ի պատասխան փաստեց Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը Զանգեզուրի միջանցքի, իրենց հռետորաբանությամբ Էրիվանը, Գյոկչան իրենցը համարելու և երկաթյա բռունցքով սպառնալիքների մասին:

Հետո էլ իրականություն վերադառնալու կոչ անող Թոֆիկ Զուլֆուգարովին հիշեցրեց 1992 թվականը ու նշեց. «Հայաստանի պաշտոնական պահանջը կապված է Արցախում ապրող մարդկանց ինքնորոշման իրավունքի իրացման հետ: Սա շատ անկախացման շարժումների հիմքում է. անգամ Ադրբեջանը չէր կարող լինել անկախ պետություն, եթե չլիներ ինքնորոշման իրավունքը: ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշումը կապված Թուրքիայի հետ 1992-ից եղել է դիվանագական և տնտեսական հարաբերությունների հաստատումն առանց նախապայմանների: Բայց Թուրքիան առաջ է քաշել նախապայմաններ»:

Ըստ Արման Գրիգորյանի՝ կոմունիկացիաների բացումը դրական քայլ է, սակայն միջանցք տերմինի օգտագործումը շատ զգայական: Նրա համոզմամբ՝ Լաչինը չպետք է որպես միջանցք դիտարկվի, այլ երաշխավորված ճանապարհ լինի դեպի Արցախ: Արման Գրիգորյանի վստահեցմամբ՝ եթե իրոք այս դեպքում ապաշրջափակման մասին է խոսքը, ոչ թե միջանցքային տրամադրությունների, ապա դժվար թե ՀՀ-ում գտնվի խելամիտ մի մարդ, որը դեմ կլինի:

Թոֆիկ Զուլֆուգարովը, անդրադառնալով Շուշիում և Հադրութում էթնիկ զտումների մասին խնդրին, ի պատասխան նշեց. «Առաջին հերթին դա եղել է ադրբեջանական տարածքի վրա, այլ ոչ թե ինչ-որ քաղաքական մի կառուցվածքի վրա, որը դուք պատկերացնում եք, որ ունի ինքնորոշման իրավունք: Բոլորին է հայտնի, որ Շուշին մինչև հայկական ուժերի վերահսկողության տակ հայտնվելը բնակեցված է եղել 18 հազար ադրբեջանցիներով, 1400 հայերով: Նույնիսկ Փաշինյանն ինքն է ասել, որ Շուշին հայկական չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում