«Վանո երևույթը». ֆիլմ Վանո Սիրադեղյանի մասին
«Համ էլ կյանքը մեր ուզածով չեղավ: Ուզում էինք գանք, բայց չէր ստացվում: Ուզում էինք գանք լիքն ու բարով, որ անհոգ մնաք, ջահել մնաք: Ուշացումով եկանք, որ լավ գանք, չեկանք, որ լավ գանք...
Մեկ էլ տեսանք, որ ապրում ենք առանց ծնողի... է, ապրվում է, ապրում ենք էլի, կյանք է, հո որբանոց չի... Հետո, ախր, կյանքը մեր ուզածով չեղավ և առուփախի հրապարակում ապշած մնացինք:
Հետո ցավից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերվա մեջ, բերաններս դառն իմաստնությամբ ծամածռվեցին, ընդոստ շտկվեցինք, որ չտրորեն, - այսպես դարձանք հուսահատության քարե արձան. իրանը` ձիգ, գլուխը` բարձր, ձեռքերը` ծոցը, որ մաքուր մնան». ՎԱՆՈ
«Վանո երևույթը».ֆիլմը, որը բաղկացած է երկու մասից, նկարահանվել է 2021-ի գարնանը՝ Վանո Սիրադեղյանի մահից առաջ, Ալինա Դավթյանի հեղինակությամբ, որտեղ Վանոյի մասին խոսում-պատմում են նրա մտերիմ ընկերները։
1-ին մասում, որպես բանախոսներ, հանդես են գալիս Արամ Մանուկյանը, Վասակ Դարբինյանը, Վարդան Հարությունյանը, Կարեն Մեհրաբյանը և Տիգրան Պասկևիչյանը, իսկ 2-րդ մասում՝ Սամվել Սևադան, Դավիթ Մաթևոսյանը, Լևոն Զուրաբյանը և Աշոտ Բլեյանը։


