Լևոն Զուրաբյան. Պետք է միավորվել հետևյալ օրակարգով
Փաշինյանը վարում է պատերազմ հայոց պետական ինքնիշխանության և հայ ազգային ինքնության դեմ: Հիշեցնենք՝ այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Պետք է միավորվել հետևյալ օրակարգով.
1. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությունը իշխանության հակասահմանադրական ու ապօրինի հարձակումներից:
2. Ալիևյան սահմանադրական հանրաքվեի մերժում
3. Անկլավների փոխանակման քաղաքականության որդեգրում, որը կպահպանի այսօր գոյություն ունեղող դե-ֆակտո իրավիճակը:
4. Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերում և սահմանազատման գործընթացի ավարտ:
5. Բաքվում պատանդ պահվող գերիների վերադարձ:
6. Իշխանության բռնաճնշումների, ժողովրդավարության և մարդու իրավունքների խախտման դեմ պայքար:


