«  Դեկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика


Արման Գրիգորյան. Ես ձեր ատեստատները ստորագրողի գրիչը ջարդեմ...

Արման Գրիգորյան. Ես ձեր ատեստատները ստորագրողի գրիչը ջարդեմ...

Կոնտեքստ 1. Նիկոլականներին ասում ես` պատերազմն անխուսափելի չէր, հնարավոր էր բանակցային լուծում շատ ավելի լավ պայմաններով։

Ասում են` հնարավոր չէր, Ալիևը դրա համար չէր մինչև ատամները զինվել, որ խաղաղ լուծման գնար։

Կոնտեքստ 2. Նիկոլականներին ասում ես առանց երրորդ կողմի աջակցության ու երաշխիքների, պատերազմից հետո թուլացած վիճակում հնարավոր չի կայուն խաղաղություն հաստատել հաղթանակից շփացած ու գազազած Ադրբեջանի հետ։ Ի թիվս այլ հիմնավորումների ցիտում ես Ադրբեջանի անշեղորեն մեծացող ռազմական բյուջեն։

Նույն նիկոլականներն ասում են մենք պիտի Ադրեջանի հետ ուղիղ խոսենք, պիտի հրաժարվենք թշնամության տրամաբանությունից, պիտի լեզու գտնենք, և այլն։

Ես ձեր ատեստատները ստորագրողի գրիչը ջարդեմ...

Արման Գրիգորյան