Հայաստան
Արման Մրտեյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն
Բուխարեստում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 16-ամյա Արման Մրտեյանը նվաճեց 3-րդ ոսկե մեդալն ու դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։
Մեր մարզիկն իր տարիքային խմբի՝ պատանեկան առաջնության 2 ոսկե մեդալները նվաճելուց հետո ուժերն է չափել մեծահասակների մրցմանը և հաղթելով թուրք մարզիկին, դարձել բազկամարտի մեծահասակների չեմպիոն։
Արման Մրտեյանը մրցում էր 60 կգ քաշային կարգում։
Բուխարեստում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Աշոտ Ադամյանը ոսկե մեդալ է վաստակել։ Հայ մարզիկը 65 կգ քաշային կարգի եզրափակիչ մրցաշարում հաղթել է ադրբեջանցի Իսմայիլ Մուստաֆաևին` 8-րդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։