Մարտի 1
Արմեն Սարգսյանը չի մասնակցի մարտի 1-ի երթին, բայց...
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օրակարգում այս պահին նախատեսված չէ մասնակցություն մարտի 1-ի երթին, Factor.am-ի հետ զրույցում ասել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 2008թ. մարտի 1-ի դեպքերը համարում է մեծ ողբերգություն մեր երկրի համար: Մարտի 1-ին հանրապետության նախագահն իր հարգանքի տուրքը կմատուցի Մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Նախագահի օրակարգում այս պահին նախատեսված չէ մասնակցություն երթին»,- ասաց նախագահի օգնականը: