Առողջապահական համակարգը կոլապսի եզրին է
«Առաջնագծում կրակը չի մարում, թիկունքում` համաճարակը: Պատերազմի սկսվելուց հետո կորոնավարակը մոլեգնում է հանրապետությունով մեկ օրեցօր աճող ցուցանիշով:
Առողջապահական համակարգը կոլապսի եզրին է, ահազանգում է Առողջապահության նախարարության կովիդ-ծառայությունները համակարգող Գևորգ Սիմոնյանը. - «Բոլոր օղակները` ամենացածրից մինչև ամենաբարձր օղակն առողջապահական գերլարումով են աշխատում: Կարծում եմ` կոլապսի եզրն է այս ամեն ինչը: Չեմ ուզում ապոկալիպսիկ գնահատականներ տալ, բայց ունենք այն, ինչ ունենք»:
«Մարդիկ այս պահին ուղղակի հերթի մեջ` ծանր և ծայրահեղ ծանր վիճակում սպասում են, որպեսզի մահճակալ ազատվի և իրենք կարողանան տեղափոխվել և իրենց բուժումը շարունակել բժշկական կենտրոնում»,- կորոնավիրուսային հիվանդության ներկայիս իրավիճակին է անդրադառնում առողջապահության նախարարի մամլո քարտուղար Ալինա Նիկողոսյանը: