Արսեն Թորոսյան. Հարգելի քաղաքացիներ, ապահովագրության համակարգը հենց ձեզ է պաշտպանելու
Հարգելի քաղաքացիներ, մանիպուլյացիաների և հասկացությունների նենգափոխման արդյունքում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման շուրջ դիսկուրսը ուզում է դառնալ ընդամենը նոր հարկատեսակի շուրջ դիսկուրսի։
Չկա նման դիսկուրս և ես կոչ եմ անում չտրվել այդ մանիպուլյացիաներին։
Իհարկե ես չեմ ակնկալում, որ շատ ակտիվ մեկնաբանություններ գրող մեր առողջ և երիտասարդ բոլոր քաղաքացիները ամբողջությամբ կկարդան հայեցակարգը, սակայն ուզում եմ նրանց հիշեցնել, որ առողջության ապահովագրության (ապահովության) համար գանձվող գումարը միևնույնն է ծախսվում է հենց ձեր գրպանից և պետությունը նոր հարկատեսակով որևէ եկամուտ չի ակնկալում։ Բոլորը հենց հիմա բժշկական ծախսեր են անում և հաճախ այնպիսի ծախսեր, որ բերում են ընտանիքների աղքատացման։
Եվ եթե համակարգը ներդրվի այն պաշտպանելու է հենց ձեզ թե՛ առողջ և երիտասարդ, թե՛ ոչ այնքան առողջ և ոչ այնքան երիտասարդ տարիքում։
Իսկ թե ինչպիսինն է այն լինելու, արժի կարդալ, հետո նոր մեկնաբանել։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան