Արսեն Թորոսյանի ասուլիսը՝ ուղիղ
Անդարար հրթիռակոծության ենթարկվող Արցախում բժիշկները երբեմն չեն կարողանում ժամանակին օգնության հասնել վիրավորներին։ Գորիսում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ամբողջությամբ մոբիլիզացված Արցախի բժշկական համայնքը և Հայաստանից օգնության մեկնած բժիշկները փաստացի երբեմն զրկված են լինում օգնության կարիք ունեցող քաղաքացիներին հասնելու, որովհետև քաղաքն անընդհատ օդային տագնապի տակ է»,- նշեց նա։
Նախարարի խոսքով՝ երեկ է վերադարձել Ստեփանակերտից, ականատես է եղել , թե ինչպես հակառակորդի արձակած հրթիռներից մեկը Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցին շատ մոտ, որից շենքը պարզապես ցնցվեց։ Տեսնելով ադրբեջանական գործելակերպը՝ բուժանձնակազմի մոտ կասկածներ կան, որ կարող է թիրախավորվել հենց հիվանդանոցը։
Թորոսյանը նշեց՝ վերջին տեղեկություններով առավոտյան հառակորդը վերսկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը, կրկին օդային տագնապներ են հնչել։
Նա ընդգծեց՝ նման պայմաններում բուժանձնակազմի համար ծայրահեղ դժվար է օգնության հասնել մարդկանց։