«  Ապրիլ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Արտակ Հարությունյան. «Եվ այդ ստի մեջ ինչքա՜ն ցինիզմ ու անմարդկայնություն կա»

Արտակ Հարությունյան. «Եվ այդ ստի մեջ ինչքա՜ն ցինիզմ ու անմարդկայնություն կա»

Մի պահ, ընդամենը մի պահ լսեցի Նիկոլին։ Ասում է. «Կարո՞ղ էինք կանխել պատերազմը։ Կարող էինք։ Բայց կունենայինք էս նույն վիճակն, իհարկե առանց զոհերի»։

Սուտ է ասում։ Այդ դեպքում Շուշին ու Հադրութը մերը կլինեին։ Լաչինի միջանցքը մեր հսկողության տակ կլիներ։ Քարվաճառը կարող էր մեր հսկողության տակ լինել։ Խաղաղության պայմանագիրը արդեն կնքված կլիներ՝ մեր համար արժանապատիվ տարբերակով։ Չէին լինի սահմանային անընդհատ լարվածությունները։ Սահմանազատման գործընթացը մեր համար էսքան ցավոտ տարբերակով չէր լինի։ Բանակը ջախջախված չէր լինի...

Սուտ է ասում։ Բայց այդ ստի մեջ անգամ ինչքա՜ն ցինիզմ ու անմարդկայնություն կա։ Որովհետև եթե նույնիսկ ճիշտ է ասում, եթե կունենայինք նույն վիճակը, ԻՀԱՐԿԵ (իր ձևակերպումն է) ԱՌԱՆՑ ԶՈՀԵՐԻ (հազարավոր), հավելեմ առսնց այդքան վիրավորների, առանց այդքան խեղված ընտանիքների, ուրեմն ընտրվել է, ըստ Ի՛Ր ԱՍԱԾԻ, 2 տարբերակներից վատթարագույնը, անմարդկայինը, ազգակործանը։

Արտակ Հարությունյան