Պաշտոնական
Արյունաբանական կենտրոն. «Արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է. շնորհակալ ենք»
Արյունաբանական կենտրոնը ֆեյսվուքի իր էջում գրում է
«Հարգելի հայրենակիցներ,
Արյունաբանական կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն կամավորներին, ովքեր միացան մեր կոչին և կատարեցին արյունատվություն:
Տեղեկացնում ենք, որ այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն:
Անհրաժեշտության դեպքում կրկին կտեղեկացնենք:
Շնորհակալ ենք»:
Հիշեցնենք, Արցախում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով՝արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարությունը կամավոր դոնորության կոչ էր արել: