«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Արյունաբանական կենտրոնին արյան դոնորներ են պետք

Արյունաբանական կենտրոնին արյան դոնորներ են պետք

ՀՀ առողջապահության նախարարության Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին արյան դոնորներ են պետք։ Կենտրոնը հայտարարություն է տարածել ֆեյսբուքում։

«Այս պահին բազմաթիվ պացիենտներ ունեն ձեր արյան կարիքը։ Կատարեք արյունատվություն, մի հետաձգեք այդ մարդասիրական քայլը»,– ասված է հայտարարության մեջ։

Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:00-ից մինչև 12:30:
Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:

Ֆեյսբուքի օգտատերերի հարցին, թե փաստորեն պատվաստված անձը կարո|ղ դոնոր լինել, արյունաբանական կենտրոնից պատասխանել են. «Պատվաստումները հանդիսանում են ժամանակավոր հակացուցում․ կենդանի վակցինա՝ 30 օր, սպանված վակցինա՝ 10 օր»։

Այսինքն` կախված պատվաստանյութի տեսակից, պատվաստված անձը կարող է դոնորական արյուն հանձնել պատվաստվելուց կա՛մ 10, կա՛մ 30 օր հետո։

Читать на русском