Խոսք
Աշոտ Ոսկանյան. «Տվել ենք մի սերունդ, որը քննարկելու կարողությունը կորցրել է». Մեդիամաքս

Փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը կարծում է, որ տարիների ընթացքում 1988 թ-ի շարժումը միտումնավոր ենթարկվել է տարբեր քաղաքական խեղաթյուրումների:
Շարժման 35-ամյակին նվիրված «Կարմիր թել»-ի թողարկման ընթացքում Աշոտ Ոսկանյանը շեշտել է, որ 1988-ի Շարժումը մտածող մարդկանց շարժում էր, որում տեղ չկար պոպուլիզմի համար:
«Ղարաբաղ կոմիտեի իմաստն այն էր, որ վերջապես հայ ժողովուրդը պետք է ձերբազատվի լեգենդներից և սկսի ռացոնալ մտածողությամբ պրագմատիկ ճանապարհ հարթելով մի նոր երկիր կառուցի», - նշում է Ոսկանյանը: