«  Հունիս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Աշոտ Սարգսյան. Հայաստանի բարձր մտավորականությունը ասելիք չունի՞

Աշոտ Սարգսյան. Հայաստանի բարձր մտավորականությունը ասելիք չունի՞

Հասարակությունը կողմնորաշվելու կարիք ունի, նա չի ուզում սխալվել։ Հասարակությանը կողմնորոշելու կարիք կա։ Եւ հատկապես ճգնաժամային պահերին, որոշակի իմացություններ պահանջող ու ոչ դյուրընկալելի հարցերում։ Եթե որեւէ մեկը չի օգնում, նրան հեշտությամբ կարելի է էժանագին ձեռնածություններով խաբել ու աղետի հասցնել։

Նման դեպքերում կողմնորոշիչ «առաջին ջութակը», իհարկե, պետք է լինի մտավորականությունը, բարձր մտավորակությունը՝ որ անգամ տիտղոսներով՝ ակադեմիկոս, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր եւ այլն, արդեն իսկ բարոյական հեղինակություն է շատերի համար։ Նույն կերպ՝ տպավորություն թողնող հիմնակրկների անունները՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Երեւանի պետական համալսարան, Գրողների եւ այլ միություններ եւ այլն։

Հիմա, արդեն քանի օր է՝ հասարակական քննարկման առաջին թեման իշխանության ամենաբարձր մակարդակը ներկայացնող պաշտոնյաների ՀԱՅՀՈՅԱԽԱՌՆ մեղադրանքներն Հայ Առաքելական եկեղեցու հասցեին, Հայաստանի Հանրապետության ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՈՂ պահանջներն ու սպառնալիքները, արդեն նաեւ՝ սահմանադրախախտ գործնական քայլերի կոչերը։

Ավարտը չի երւում։ Ավարտը կարող է նաեւ շատ վատ լինել։ Բոլորի համար։ Բոլորիս համար։ Երկրի, պետության եւ ազգի համար։

Մի քանի հայկական գաղթօջախներ իրենց խոսքն ասել են։

Հայաստանյան մտավորականությունը, բարձր մտավորականությունը ասելիք չունի՞։

Աշոտ Սարգսյան