Տարածաշրջան
 
 
 Այսուհետ՝ Նուրսուլթան
 
 Ղազախստանի խորհրդարանը այսօր արագացված կարգով փոփոխություններ է կատարել Սահմանադրության տեքստում: Դրանց համաձայն, այսուհետ երկրի մայրաքաղաք Աստանան կոչվելու է Նուրսուլթան՝ ի պատիվ երեկ հրաժարական ներկայացրած Նուրսուլթան Նազարբաևի:
Մայրաքաղաքի անվանափոխության առաջարկով հանդես էր եկել այսօր Ղազախստանի նախագահի պաշտոնը ստանձնած Քասիմ-Ժոմարտ Տոկաևը:
 
 

