Քաղաքական
Ազգային ժողովի արտահերթ նիստ (ուղիղ)
Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան է հրավիրել, որի նախաձեռնողը կառավարությունն է:
Օրակարգում ընդգրկված է 10 հարց, որոնց մեծ մասը նախօրեին քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել են հետեւյալ նախագծերը՝
- «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին,
- «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին,
- Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,
- «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
Այսօր խորհրդարանը կքննարկի նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը, որոնց շարքում են`
- «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,
- Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին,
- «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերը: