Ազգային ժողովում այսօր վարչապետի ընտրության հարցն է
Ազգային ժողով «Իմ քայլը» խմբակցությունն այսօր իրավունքի ուժով գումարել է վարչապետի ընտրության հարցով երկրորդ նիստը:
Հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման համար ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից:
Մայիսի 3-ին խորհրդարանը վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» խմբակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ։
Եթե այսօր ևս միակ թեկնածու Փաշինյանը չընտրվի վարչապետ, ապա խորհրդարանը ցրվում է և նշանակվում են արտահերթ ընտրություններ:
Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններից վստահեցրել էին՝ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։
Նշենք, որ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերին և քաղաքացիներին վերջնագիր ներկայացրեց, թե հրաժարական տալով՝ շարունակելու է լինել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և միայն այս դեպքում կհամաձայնի անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ։