«  Փետրվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Яндекс.Метрика

Բագրատ Ասատրյան. Հայաստանն այսօր պատրաստ չէ լուրջ ներդրումների

Բագրատ Ասատրյան. Հայաստանն այսօր պատրաստ չէ լուրջ ներդրումների

Հայաստանն այսօր պատրաստ չէ լուրջ ներդրումների համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին ղեկավար, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ անդրադառնալով 2019 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշներին ու 2020-ի մարտահրավերներին։

«Վերջին տասնամյակում ներդրումների աճը հիմնականում պայմանավորված է եղել կոնկրետ իրադարձություններով, կոնկրետ գործարքներով: Այս խնդիրը Հայաստանում այսօր էլ լուծված չէ, ինստիտուցիոնալ լուծումներ են պետք: Ինստիտուցիոնալ առումով Հայաստանը պատրաստ չէ ներդրումներին, և պետք չէ սպասել՝ այս տարի, մյուս տարի»,- ասաց տնտեսագետը:

Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ իշխանություններն այս հարցում անելիք ունեն, կոնկրետ լուծումներ են պետք։ 

«Բյուջեն իր վրա բեռ պետք է վերցնի՝ կոնկրետ ծրարգրերի մշակումից և միջազգային հանրությանը ներկայացնելուց մինչև այդ ծրարգերի իրականացմանը նպաստելը։ Դրա ձևերը շատ կոնկրետ պետք է մշակվեն, որի պարագայում կարելի է դրական միտումը սպասել, բայց խելամիտ չէ սպասել, որ այս կարճ ժամանակահատվածում որակապես փոփոխություն կլինի: Կարող է 1-2 գործարք լինել, բայց դա չէ մեզ պետք»,- նշեց տնտեսագետը: 

Բագրատ Ասատրյանի պնդմամբ՝ կան կոնկրետ քայլեր, որոնք կարող են դաշտը կարգավորել.

«Դատական համակարգը զարգացրեք, և ես ձեզ խոստանում եմ, որ ներդրումների հոսքը որակապես կավելանա, տոկոսադրույքները բանկային համակարգում էապես կնվազեն։ Սեփականության իրավունքի խնդիրը, մի օրենքը, հռչակագիրը բավարար չէ այս խնդիրը լուծելու համար, պետք են լուծումներ, որ հասարակությունը համոզվի, որ այս լուծումներն իրականություն են, և ոչ թե այսօրվա իրավիճակով պայմանավորված խոստում»,- ասաց Բագրատ Ասատրյանը: