Մարտի 1
Բակո Սահակյանը կհանդիպի Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ այսօր երեկոյան տեղի կունենա հանդիպում խմբակցության և Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանի միջև: Այս մասին տեղեկացրեցին «Իմ քայլը» խմբակցությունից:
Հիշեցնենք՝ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, ահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը մայիսի 18-ին դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից։
Պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ վճարելով 1մլն դրամ։