Պաշտոնական
Բալասանյան. Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը
Հունվարի 31-ին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ իր հնչեցրած գնահատականների վերաբերյալ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի արձագանքին, հայտարարություն է արել, որում, մասնավորապես, ասվում է.
«Ծանոթացա Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մեկնաբանությանը հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հարցերին ի պատասխան իմ հնչեցրած պատասխանների վերաբերյալ։ Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը՝ իրավական տեսանկյունից քննարկելու վերը նշված իրադարձությունները՝ գործի նյութերին ծանոթանալուց հետո»։