Բաքուն նոտա է հղել Մոսկվա` պահանջելով ապահովել մուտքը Արցախի հանքավայրեր
Բաքուն նոտա է հղել Մոսկվա՝ կոչ անելով ռուսական կողմին ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան ապահովել Ադրբեջանի ներկայացուցիչների անարգել մուտքը Արցախում գտնվող հանքավայրեր մոնիտորինգի համար, կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Արցախի հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցները և հարակից համայնքների բնակիչները շաբաթ օրը ինքնաբուխ կերպով արգելափակել են ադրբեջանական խմբի մուտքը Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի տարածք: Դեպքի վայր են ժամանել Արցախի իշխանությունների ներկայացուցիչները, որոնք բանակցել են կողմերի հետ և որոշել դադարեցնել շրջայցը, այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո, հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր: Քանի որ առաջարկված ծրագիրը համաձայնեցված չի եղել Արցախ իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ, արգելվել է»- նշել է տեղեկատվական շտաբը