«Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և ինքնակառավարում տրամադրել»
Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել, Turan-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Մեր երկիրը, ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչ իր քաղաքացիների անվտանգությունը, պատրաստ է իր միջազգային պարտավորություններին համապատասխան անել դա նաև Լեռնային Ղարաբաղում հայկական ծագմամբ քաղաքացիների հանդեպ: Բացի այդ Բաքուն պատրաստ է նրանց բարձր մակարդակի ինքնորոշման իրավունք տալ՝ Ադրբեջանի Հանրապետության միջազգային ճանաչված սահմանների շրջանակում», – ասել է Մամեդյարովը:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է նաեւ, որ մինչ պատերազմը հայերն ու ադրբեջանցիներն Արցախում ունեցել են կապերը, որոնք «ցավոք, խզվել են Հայաստանի նախկին ղեկավարության գործողությունների հետևանքով»: