Օրացույց
Բարեկենդան Ս. Հակոբի պահքի
Բարեկենդան Ս. Հակոբի պահքի
- Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): «Բարեկենդան» բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Իսկ հաջորդ օրվանից սկսվում է պահքը, որը տևում է երկուշաբթիից ուրբաթ ներառյալ:
Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-11, 2023-12-10, 2024-12-08, 2025-12-07, 2026-12-06, 2027-12-12, 2028-12-10, 2029-12-09, 2030-12-08:
Читать на русском