Պաշտոնական
Բախում Իջևանում․ կան վիրավորներ (տեսանյութ)
Այսօր երեկոյան խոշոր բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև։
Ինչպես տեղեկացնում է hetq.am պարբերականը, վիճաբանությունը ծագել է, երբ ոստիկանները փորձել են պատ կազմել և բացել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացել են, ինչից և առաջացել է բախումը։
Կան վիրավորներ: Ճանապարհը շարունակում է փակ մնալ։
Նշենք, որ այսօր առավոտից Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել էին միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել:
Ճանապարհը փակողները պահանջում են հանդիպում այն անձի հետ, ով հրաման է տվել թույլ չտալ անտառից փայտ տանել: