Բեքարյանն ազատ արձակվեց, Սաղաթելյանը կալանավորվեց
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց։
Հիշենենք, որ Բեքարյանը ձերբակալվել էր փետրվարի 19-ին, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։ Մասնավորապես, քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։
Նույն գործով բերման էր ենթարկվել նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, որին երեկ 2 ամիս ժամկետով կալանավորեցին։
Այս գործի շրջանակներում ևս երկու բերման ենթարկվածներ կային` քաղաքացիներ Մհեր Ավագյանը, որը երեկ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց, և Արամ Սարգսյանը, որին էլ կալանավորելու որոշում կայացվեց։