Բլինքեն. Վաշինգտոնը բանակցություններ է վարում Երևանի և Բաքվի հետ
Միացյալ Նահանգների վարչակազմը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ կանխելու այն քայլերը, որոնք կարող են հանգեցնել հակամարտության վերսկսմանը։ Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Սա մի բան է, որում ես շատ ակտիվ ներգրավված եմ, այդ թվում՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Ես բազմիցս խոսել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որպեսզի առաջին հերթին վստահ լինեմ, որ ոչ ոք չի ձեռնարկում որևէ քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսմանը, նաև փորձում են նպաստել և աջակցել երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը»,- պատասխանել է պետքարտուղարը՝ հավելելով, որ բանակցություններ է վարում նաև երկու երկրների արտգործնախարարների հետ։
Արցախի կարգավիճակի վերաբերյալ Երևանի և Բաքվի դիրքորոշումներում սկզբունքային տարբերություններ կան, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: