«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Բողոքի ակցիա՝ մարտի 18-ին. «Հայ ժողովուրդ, պաշտպանիր քո տեղական արտադրողին»

Բողոքի ակցիա՝ մարտի 18-ին. «Հայ ժողովուրդ, պաշտպանիր քո տեղական արտադրողին»

«Ինչպես գիտեք, մարտի 11 ին ըմպելիք արտադրողները և սպառողները բողոքի ալիք բարձրացրեցին Կառավարության դիմաց ՝ ակցիզի ներդրման դեմ։Մեր բողոքը լսեց Ֆին Նախարարի տեղակալ Արման Պողոսյանը և խոստացավ մեզ հաջորդ օրը տալ հարցի լուծման պատասխան։ Սակայն հաջորդ օրը չտվեց և միայն մարտի 15 ին մեր զանգին փոխնախարարը պատասխանեց , որ Կառավարությունը չունի մեր բողոքի լուծման տարբերակը՝ տեղափոխելով այս հարցը այլ գերատեսչություններ։ Մոտավորապես հասկացանք, որ որոշել են այսպես կոչված ՇԱՔԱՐԻ ՀԱՐԿ հասկացողությունը հանել և անունը դնել ՈՒՂԱԿԻ ԸՄՊԵԼԻՔԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿ ։ 

Կարծում ենք, որ սա ՊԱՏՎԵՐՈՎ ակցիզ է կոնկրետ ուղղված հայկական արտադրանքի լիմոնադների դեմ ։ Պահանջելու ենք ՀՀ կառավարությունից պատասխանել, ԻՆՉՈՒ ՀԵՆՑ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԸ՞՞՞՞։

Քանզի լիմոնադի մառժան փոքր է ,իսկ թանկացնելուց հետո 40% պակասելու է սպառումը և ոչ մի կերպ բյուջեի ճեղքը այս Օրինագծով չի փակվելու, այլ ընդհակառակը՝ կտանի գործարանների սնանկացմանը և փակմանը, ապա գործ ունենք հակապետական և հակաժողովրդական ՖինՆախի որոշման հետ։Այս նախագծի կիրառումը կբերի ժողովրդի ըմբոստացմանը իշխանության դեմ, որն ել ՝մեր կարծիքով, ուզում է ֆին Նախը։

ԵՎ ՈՒՐԵՄՆ՝
ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ, ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ, ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ, ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ, ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ ԼԻՆԵԼ ՄԱՐՏԻ 18 ԻՆ , ԺԱՄԸ 09։30 ԻՑ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԴԻՄԱՑ , ՈՐՊԵՍԶԻ ԹՈՒՅԼ ՉՏԱՆՔ ԱՅՍ ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ և ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ՖԻՆՆԱԽԻ ՈՐՈՇՈՒՄԸ՝ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒՆ»։

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՊԱՇՏՊԱՆԻ ՔՈ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԻՆ։
Ձեր բոլորի աջակցությունը և մասնակցությունը ՇԱՏ ԿԱՐևՈՐ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ»։

«Հայ Կոլա» գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյան