«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը

Դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդես եկավ դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ խոստացած ուղերձով։ Փաշինյանը հստակ ասաց՝ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը, և ներկայացրեց արվելիքի օրակարգը՝ բաղկացած 5 կետից․

Առաջին՝ Հայաստանում գործող բոլոր դատավորները՝ առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի։ Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին։

Երկրորդ՝ ՄԻԵԴ որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան, կամ հեռացվեն պաշտոններից։

Երրորդ՝ բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ՝ պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով ՀՀ-ին ու նրա ժողովրդին։

Չորրորդ՝ հիմա արդեն Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է ՀՀ-ի համար, և մենք պետք է 1-2 ամսվա ընթացքում ամփոփենք վերջին 7-8 ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը։

Հինգերորդ՝ Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար։

Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաև նման լուծումների։

Այս ողջ աշխատանքն, ընդ որում, պետք է տեղի ունենա այս ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցության, միջազգային լավագույն փորձի և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։

Այս ողջ օրակարգն արդեն երկար ժամանակ մենք քննարկում ենք ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ, և ես հույս ունեմ՝ մեր բոլոր միջազգային գործընկերները կկանգնեն Հայաստանի կողքին, որովհետև մեր ուզածը ոչ թե մի նոր խամաճիկային դատական համակարգ ունենալն է, այլ իրապես անկախ, օբյեկտիվ, իրապես իրավունքի գերակայության վրա հինված դատական համակարգ, որը համապատախանում է քաղաքակիթ աշխարհի առաջատար չափանիշներին»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ պետք է համագործակցել նաև հայաստանյան քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների և փորձագիտական հանրության հետ։

Փաշինյանն ընդգծեց, որ իրապես հասունացել է նաև հակակոռուպցիոն պայքարի հստակ, վստահելի և ինստիտուցիոնալ լուծումների ժամանակը․

«Դատական իրապես անկախ և անաչառ համակարգ ունենալը մեզ համար կենսական անհրաժեշտություն է և նման համակարգի բացակայությունը մեր երկրի առաջ ծառացած թիվ մեկ սպառնալիքն է, և այս խնդրի օր առաջ լուծումը՝ հանրային համաժողովրդական պահանջ»,- ասաց Փաշինյանը։