«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ հունվարի 14-ին, մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ներկայացրած՝ դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կապերը դատավորի ընտանիքի հետ այնքան սերտ չեն, որ ազդեն դատարանի որոշման վրա։

Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց մեղադրյալ, երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել Ռ. Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատելու գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին՝ պատճառաբանելով, փաստաբան Արամ Օրբելյանը մտերիմ է դատավորի ընտանիքի հետ։