Պաշտոնական
Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են
Բարձրագույն դատական խորհուրդը hհուլիսի 27-ին բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը` քրեական գործ հարուցել մեղադրյալ Ռ. Քոչարյանի գործը քննող Դավիթ Գրիգորյանի նկատմամբ և ըստ այդմ ժամանակավորապես կասեցնել նրա լիազորությունները որպես դատավոր:
Հիշեցն ենք, որ Գրիգորյանի հանդեպ քաղաքացիների դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել: Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե դատավոր Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը և առգրավումը հետապնդել են «բացառապես մեկ իրավաչափ նպատակ՝ գործով ձեռք բերել պաշտոնեական կեղծիք կատարված լինելու հանգամանքը հաստատող կամ հերքող փաստական տվյալներ»: