«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

Դատախազություն. Նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին

Դատախազություն. Նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անցկացրած խորհրդակցությամբ ամփոփվել են 2020թ. ՀՀ զինվորական դատախազության գործունեությունը, քննարկվել են զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի արդյունքներին, արցախյան պատերազմին վերաբերող բազմաթիվ քրեական գործերով իրականացվող քննություններին առնչվող հարցեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, մասնակցել են նաև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազները, ինչպես նաև ՀՀ ՊՆ-ի, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները:

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը նշել է, որ 2020թ. ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 3016 դեպք, ինչը 2087-ով կամ եռակի շատ է նախորդ տարվա (929 դեպք) համեմատ:

Հանցագործությունների դեպքերի կտրուկ աճն, ըստ դատախազության, պայմանավորված է Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված պատերազմով: Մասնավորապես՝ հանցագործությունների դեպքերից 1501-ը, կամ մոտ 50%-ը արձանագրվել են ռազմական դրության և պատերազմական գործողությունների ընթացքում:

2020թ. ընթացքում ծառայության հետ կապված մահվան դեպքերը դեռևս վերջնականապես հստակեցված չեն՝ կապված պատերազմի ընթացքում սպանված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակների նույնականացման, անհետ կորած զինծառայողների փնտրողական աշխատանքների շարունակման հետ:

2020թ. նույնականացված է 3389 զինծառայողի մարմին: Ռազմական գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 9094 անձինք»: