Դատախազությունը՝ «Լափված մազութի» գործի մասին (տեսանյութ)
Դատախազությունը 2001թ. հոկտեմբերի 19-ին հրապարակում է մի հայտարարություն, որով Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության վրայից հանում է «մազութ լափելու» մասին մեղադրանքը։ Հատուկ այդ նպատակով ձևավորված քննչական խումբը ոչ մի տվյալ չէր գտել, որ 200 միլիոն դոլարի մազութ էր անհետացել երկրից։
Ո՞րն էր գործի էությունը։
Երկրում լուրեր տարածվեցին, որ «մութուցուրտ» Հայաստան բավարար չափով մազութ է ներկրվել է, հոսանքն էլ արտադրվում է, բայց իշխանությունը հողանցում է անում, որ ժողովրդին խեղճացնի: Խորհրդարանի I-III գումարումների անդամ Արշակ Սադոյանը դարձավ մեկ ուրիշ վարկածի առաջամարտիկը՝ որ մազութը «լափվել» է։
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո (1998թ.), նաև Սադոյանի բուռն պահանջով և նոր նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավանությամբ Ազգային ժողովում ստեղծվեց հանձնաժողով, որն ուսումնասիրեց այդ գործը՝ պաշտոնական նպատակ հռչակելով «1992-99 թթ. էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրական էներգիայի օգտագործման, ինչպես նաև էներգետիկային ուղղված առանձին վարկերի արդյունավետությունը»։
Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Տեր-Պետրոսյանի ընդդիմադիրները, որոնցից մեկը՝ Մանուկ Գասպարյանը, տեղի ունեցածը «թալան» կոչեց դեռ մինչև արդյունքների ամփոփումը: