«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը

Դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ դատախազությունը մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու որոշման դեմ բողոք է պատրաստում` ներկայացնելու վերաքննիչ ատյան։

Միևնույն ժամանակ, դատախազությունը պատրաստվում է ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու որոշում կայացրած ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ  այսօր կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան:

Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտնել  է, որ դատարանի աշխատակազմից զանգահարել են և տեղեկացրել որոշման մասին, սակայն թե ինչ հիմքով է կասեցրել՝ չեն ասել: