Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի կողմից արված հայտարարությունները ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկվել է ԱԱԾ ՝ նշված հանգամանքերը ստուգելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը երեկ իր հարցազրույցներից մեկում մի շարք սկանդալային հայտարարություններ էր արել, այդ թվում հնչեցրել սպառնալիքներ՝ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ քաղաքացիների հասցեին: