«  Հունիս 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Դատախազը միջնորդեց կալանավորել մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին

Դատախազը միջնորդեց կալանավորել մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին

 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեղադրյալ  Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքի քննության դատական նիստում  մեղադրող կողմ` դատախազ  Պետրոս Պետրոսյանը, դատարանին ներկայացրեց առաջին բողոքը:

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Քոչարյանի կալանքը փոխելու և անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, ապա նաև քրեական գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության և մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչների բողոքի քննությունը: 

«Առաջին ատյանի դատարանը որոշում կայացնելիս հաշվի չի առել այն հանգամանքը, որ  վարույթի ներկա փուլում գործի բոլոր նյութերին, գործով անցնող անձանց ամբողջական շրջանակին ծանոթ լինելու պայմաններում առավել բարձր է այդ անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելը և արդարադատության իրականացումը խոչընդոտելու ռիսկը»,- նշեց Պետրոսյանը:

Ըստ նրա` արդարադատությանը խոչընդոտելու բարձր ռիսկերի առկայության պայմաններում մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ պետք է կալանավորումը ընտրվի որպես խափանման միջոց, իսկ այլ խափանման միջոցները գործուն երաշխիք չեն կարող համարվել:

«Առաջին ատյանի դատարանի դատական ակտը օրինական, պատճառաբանված և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ: Ուստի դատարանին խնդրում եմ բեկանել և կայացնել նոր դատական ակտ, ինչպես նաև կիրառել խափան միջոց կալանավորումը»,- եզրափակեց Պետրոսյանը: