«  Հունվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Դավիթ Ամալյան. Շնորհակալ եմ...

Դավիթ Ամալյան. Շնորհակալ եմ...

Շնորհակալ եմ ես մարդկանցից:
Տնից, տեղից, ընտանիքից:
Շնորհակալ եմ ինձ կյանք տված
Իմ հարազատ ծնողներից:
Շնորհակալ եմ արյունակից
Քույրերից ու եղբայրներից:
Շնորհակալ եմ իմ տղերքից,
Իրենց մորից ու իմ կեսից:
Բարեկամից, հարազատից
Եվ վերջապես հարևանից:
Շնորհակալ եմ ինձ ապրեցնող
Անածական ընկերներից:
Շնորհակալ եմ հաց ու ջրից,
Հող ու քարից, ծիլ-ծաղկունքից,
Գարնան փթթուն ծով կանաչից,
Աշնան գունեղ խարդավանքից,
Ձմռան ճերմակ արծաթ փայլից,
Ամռան ջերմ ու շիտակ խաղից:
Շնորհակալ եմ սիրով լեցուն
Գիշերվա խոր լռությունից
Եվ ցերեկվա ոչինչ չասող,
Բայց գործնական բթությունից:
Շնորհակալ եմ բթության մեջ
Նենգ խաղացող դերասանից
Եվ իմաստուն, բարին սփռող
Գլուխը կախ լիքը հասկից:
Շնորհակալ եմ եսից փախչող
Անշնորհակալ եսասերից
Եվ ցավի մեջ սեր ներդնող
Ինքնամոռած մարդասերից:
Շնորհակալ եմ ես իմ ազգից,
Հայրենիքից ու մայր լեզվից:
Շնորհակալ եմ օտար կողվող
Այլալեզու բարեկամից
Եվ թշնամուն խիստ ծառայող
Հայալեզու դավաճանից:
Օ՜, չափազանց շնորհակալ եմ
Ինձ իրենց տաք գիրկն առած,
Սիրտս իրենց կրծքում պահած
Գարնանաբույր ջերմ կանանցից:
Շնորհակալ եմ իմ ապրածից,
Կորուստներից ու շահածից,
Իրենց մեղքը հողին հանձնած,
Ցավն ինձ թողած մեռելներից:
Շնորհակալ եմ էս ամենից,
Էս ամենը հորինողից,
Ապչել կոչվող փուչ ներկայից,
Փուչն էլ սիրով լցնող կյանքից…

Դավիթ Ամալյան