Դավիթ Գյուրջինյան. Պետական խորհրդանիշները կայուն են, դրանք հեշտ փոփոխելի չեն
Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին հորդորում է ձեռնպահ մնալ Հայաստանի օրհներգը փոխելու հարցը քննարկելուց, գրում է «Ազարությունը»
Գյուրջինյանի խոսքով՝ Առաջին հանրապետության, հետագայում անկախ Հայաստանի պետական խորհրդանիշներ զինանշանը, դրոշն ու օրհներգը սիրելի են նաեւ նոր սերնդին․
«Մեր այժմյան օրհներգը ընդունվել է Առաջաին հանրապետության ժամանակաշրջանում, դա մեր պատմության մասն է: Վեցհարյուրամյա ընդհատումից հետո երբ հայոց պետականության ստեղծվեց, մնեք դա ընդունեցինք՝ այս զինանշանը, այս դրոշը ր այս օրհներգը: Հետո եկավ խորհրդային շրջանը: Այո, հանճարեղ կոմպոզիտոր Խաչատրյանը ստեղծեց նորը: Բայց չէ՞ որ մենք ունեցել ենք փոքրիկ հատված Առաջին հանրապետության շրջանում, և նորանկախ Հայաստանը վերականգնեց պետական այդ խորհրդանիշները: Դրանք սիրելի են նոր սերնդին»:
Գյուրջինյանը նախազգուշացնում է, որ պետական խորհրդանիշների նկատմամբ այս վերաբերմունքը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել․ հաջորդ իշխանություն էլ կարող է գալ և իր ճաշակը պարտադրել․
«Պետական խորհրդանիշների հատկանիշներից մեկը այն է, որ դրանք կայուն են, դրանք հեշտ փոփոխելի չեն»: