Իրավունք
Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք
Քիչ առաջ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ է արձակվել «Արմավիր» ՔԿՀ-ից:
Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք: Այս մասին 24News-ին հայտնեցին դատախազությունից: Հսկող դատախազի որոշմամբ դատարանի կողմից ընտրված կալանք խափանման միջոցն այսօր վերացվել է:
Դատախազը քրեական վարույթի նյութերը հաստատված մեղադրական եզրակացությամբ այսօր հանձնել է իրավասու դատարան:


