Պաշտոնական
Դեսպան. Երևանը մտադիր չէ Ռուսաստանից հավելյալ զենքի մատակարարում խնդրել
Երևանը մտադիր չէ Ռուսաստանից հավելյալ զենքի մատակարարում խնդրել, առկա զինամթերքը բավարար է երկրի անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին РИА Новости-ին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը կդիմի՞ ՌԴ-ին՝ հավելյալ զենքի մատակարարման խնդրանքով՝ կապված սահմանին իրավիճակի լարման հետ՝ դեսպանն ասել է, որ այսօրվա դրությամբ՝ հավելյալ մատակարարման կարիք չկա: