«Ձեզ պահեք էդ պարգևը»
Ֆեյսբուքի օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանը գրում է.
«Ռոբերտն ա՝ քրոջս տղան։ Հետմահու Արիության մեդալով ա պարգևատրվել, որը տաքսու վարորդը հանձնել ա հորը։ Քաղաքում մի տեղ պայմանավորվել են տոպրակով տվել ու գնացել ա։
Կրկնեմ՝ Հադրութում զոհված 18 տարեկան տղայի Արիության մեդալը տաքսու վարորդն ա հանձնել։ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԸ
Ինչի՞ համար։ Որպես ի՞նչ։
Քանի օր ա փորձում եմ սա կուլ տալ, բայց կանգնել ա կոկորդիս ու դանդաղ խեղդում ա, շատ դանդաղ։
Հասկանու՞մ եք որ էս ձևով տված պարգևը ավելի շուտ ընտանիքի երեսին շպրտված ողորմության ա նման, քան երախտագիտության։ Հասկանու՞մ եք, որ դրանով ավելի շուտ անարգում եք էդ մարդկանց վիշտը, քան ոգեկոչում իրենց երեխայի հիշատակը։ Վստահ չեմ, որ հասկանում եք։
Կլինի՞ ինքներդ ձեզ, ինչու չէ մեզ էլ, լավություն անեք ու էլ ոչ մեկին էս ձևով չպարգևատրեք։
Շնորհակալ ենք, բայց ձեզ պահեք էդ պարգևը։
Թարմացում՝ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը կապվեց հետս, ասաց, որ ինքն ու զինկոմիսարիատը իմ գրառումից են տեղեկացել Ռոբի մեդալի մասին։ Ներողություն խնդրեց, ասաց որ անթույլատրելի է։ Մանրամասներն իմանալու համար կկապվի քրոջս ընտանիքի հետ։
Թարմացում՝ Արմավիրից ԼՀԿ պատգամավոր Անդրեասյան Էդվարդը գրեց, ներողություն խնդրեց կատարվածի համար, մանրամասնրը ճշտելու համար Ռոբի մոր կոնտակը տվեցի»։
Լրացված.
Արցախի պաշտպանության նախարարությունն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանի գրառմանը: