«  Դեկտեմբեր 2018  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Ձմեռ պապերի վազքարշավ. մի շարք փողոցներ փակ կլինեն

Ձմեռ պապերի վազքարշավ. մի շարք փողոցներ փակ կլինեն

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է Դեկտեմբերի 23-ին կանցկացվի Ձմեռ պապերի Ամանորի բարեգործական վազքարշավի անցկացման մասին: Վազքաարշավի ընթացքում մայրաքաղաքի որոշ փողոցներ փակ կլինեն:

«Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի, «Արմ Մարաթոն» հիմնադրամի և «Թրայքլաբ» ակումբի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ի` ժամը 10:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Ամանորի բարի վազք» ավանդական բարեգործական վազքարշավը:

Նպատակը

 «Վազիր և օգնիր» կարգախոսով վազքարշավի հասույթը կուղղվի բարեգործության՝ «One Armenia» hասարակական կազմակերպության «Mine-Free Artsakh» ծրագրին, որն ուղղված է Արցախում ականազերծման աշխատանքների իրականացմանը:

Ինչպե՞ս մասնակցել

Վազքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները. երեխաները՝ 1կմ,  մեծահասակները՝ 5կմ կամ թիմային փոխանցումավազքին։ Մասնակցության համար սահմանված է վճար՝ 6000 ՀՀ դրամ:  Բոլոր մասնակիցները կստանան Ձմեռ Պապի համազգեստ և մեդալներ:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձևաչափ և կատարել վճարում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 055886637 հեռախոսահամարով, կամ նամակով գրել Info@armeniamarathon.org հասցեով:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս. թ. դեկտեմբերի 22-ը:

Ուշադրություն. փակ փողոցներ

Վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ ժամը 10:00-ից մինչև 12:30-ն կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվ. հրապարակներում, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներում:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ներողամտություն»: